Logo

Մխիթարյանի տրանսֆերի հարցով բանակցությունները մեկնարկել են

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.03.2020ՍՊՈՐՏ
1 16 1 - Մխիթարյանի տրանսֆերի հարցով բանակցությունները մեկնարկել են
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

«Ռոման» արդեն սկսել է քայլեր ձեռնարկել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ, տեղեկացնում է Gazetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը արդեն սկսել են բանակցությունները, սակայն կան մի շարք հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան: Լոնդոնյան ակումբը առանձնապես հետաքրքրված չէ իր շարքերում Մխիթարյանին պահելով, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե որքան գումար կառաջարկեն իտալացիները ֆուտբոլիստի դիմաց:

«Ռոման» նաև անհանգստացած է Մխիթարյանի պայմանագրի ժամկետով՝ հաշվի առնելով նրա տարիքը: Եթե հայ խաղացողը պահանջի 3 տարվա պայմանագիր, «գայլերը» կմերժեն նրան: Ա սերիա տեղափոխությունից հետո վնասվածքները հետապնդում էին Մխիթարյանին, նա մասնակցել է ընդամենը 16 հանդիպման, բայց կարողացել է բարձր արդյունավետություն ցուցադրել՝ իր անվան դիմաց գրանցելով 7 գոլ:

Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» հետաքրքրված է Քրիս Սմոլինգի ծառայություններով, որը նույնպես վարձավճարով է խաղում «Ռոմայում», և Մխիթարյանի կարող է դառնալ բանակցությունների մի մասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա