Logo

Մխիթարյանն ու իր թիմակիցը՝  թոփ-5 լիգաների երկրորդ ամենաարդյունավետ զույգն է

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 15.02.2021Հայկական ֆուտբոլ
mkhitaryan veretut - Մխիթարյանն ու իր թիմակիցը՝  թոփ-5 լիգաների երկրորդ ամենաարդյունավետ զույգն է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:39

-

-

«Ռոմայի» կիսապաշտպաններն ընթացիկ մրցաշրջանում ավելի արդյունավետ են գործում, քան հարձակվողները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և «գայլերի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն միասին 18 գոլ են խփել:

Forzaroma.info-ն հայտնում է, որ այդ ցուցանիշը երկրորդ լավագույնն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում: Հայ ու ֆրանսիացի ֆուտբոլիստները 9-ական գոլ են խփել:

Մեկ միավորով «Ռոմայի» ֆուտբոլիստներին գերազանցել են «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող զույգը Իլկայ Գյունդողանը և Ռահիմ Ստեռլինգը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը 11 գոլ է խփել, իսկ անգլիացին՝ 8:

Հատկանշական է, որ գոլային փոխանցումների քանակով իտալական թիմի առաջատարներն առաջ են: Նրանք ունեն 10 միավոր: Մխիթարյանը 8 «ասիստ» է կատարել, իսկ Վերտուն՝ 2:

«Քաղաքաբնակների» կիսապաշտպանների զույգի հաշվին 6 գոլային փոխանցում է գրանցված:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա