Logo

Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են. մանրամասներ նրանց խոսակցությունից

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 25.06.2021Հայկական ֆուտբոլ
vwsoTUbYn ARX5GRzn58qgiG2wmbve5PE 0AURPtAFE - Մխիթարյանն ու Մոուրինյոն հաշտվել են. մանրամասներ նրանց խոսակցությունից

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել է իտալական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ հայ ֆուտբոլիստնն ու պորտուգալացի մարզիչը զրուցել են և հումորով հիշել նախկին կոնֆլիկտները:

Նրանց միջև վիճաբանություն տեղի էր ունեցել, երբ երկուսն էլ ներկայացնում էին «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդ պատճառով Մխիթարյանը որոշել էր հեռանալ այդ ՄՅՈՒ-ից և 2018 թվականի հունվարին տեղափոխվել է «Արսենալ»:

Հունիսի սկզբին 32-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր ստորագրեց «Ռոմայի» հետ: Նշվում է, որ հենց Մոուրինյոն է նրան խնդրել մնալ թիմում:

Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա