Logo

Մխիթարյանն ընդդեմ Իմոբիլեի. «Ռոմայի» պաշտոնական կայքի անդրադարձը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.01.2021ՍՊՈՐՏ
ընդդեմ Իմոբիլեի. «Ռոմայի» պաշտոնական կայքի անդրադարձը - Մխիթարյանն ընդդեմ Իմոբիլեի. «Ռոմայի» պաշտոնական կայքի անդրադարձը
Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 18 տուր

15 Հունվար 2021 - 23:45

3

Լացիո

0

ԱՍ Ռոմա

1 - 0 Չիրո Իմոբիլե - 14`

2 - 0 Լուիս Ալբերտո Ռոմերո Ալկոնչել - 23`

3 - 0 Լուիս Ալբերտո Ռոմերո Ալկոնչել - 67`

Ա Սերիայի 18-րդ տուրում կկայանա հռոմեական դերբին «Լացիոյի» ու «Ռոմայի» միջև:

«Ռոմայի» պաշտոնական կայքը 3 առանցքային կետ է առանձնացրել, որոնք կարող են որոշիչ լինել դիմակայությունում:

Կետերից մեկը Հենրիխ Մխիթարյան – Չիրո Իմոբիլե դիմակայությունն է: Ստորև ներկայացնում ենք «Ռոմայի» պաշտոնական կայքի անդրադարձը:

«Իհարկե, մենք կարող էինք խոսել Էդին Ջեկոյի՝ մեր ռմբարկուի մասին, սակայն ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի խաղը թեժ է, ու նա այն ֆուտբոլիստներից է, որոնց պետք է հետևել: Նրա համար սա առաջին դերբին է «Ռոմայի» կազմում:

Տակտիկապես, այո՛, նա կիսապաշտպան է, սակայն հանդես գալով խաղադաշտի ամբողջ երկայնքով, լինելով գնդակով ու առանց գնդակի՝ դարձել է երկրպագուների սիրելին: Հայ ֆուտբոլիստը նաև այն երկու խաղացողներից մեկն է եվրոպական առաջատար ազգային առաջնություններում, որ ընթացիկ մրցաշրջանում նվազագույնը դարձել են 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մյուսը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է:

Նա պայքարում է, մոտենում դարպասին ու իր տպավորիչ դրիբլինգի ու արագության հաշվին ստեղծել է 22 գոլային պահ՝ կատարելով 46 հարված:

«Լացիոյի» հարձակման գծում ակնհայտ առաջատարը Չիրո Իմոբիլեն է, որն ընթացիկ մրցաշրջանում իր անունով 11 գոլ է գրանցել՝ խփելով թիմի գոլերի 41 տոկոսը:

Նա «Լացիոյի» թալիսմանն է ու թիմը տանում է իր հետևից: Ուրբաթ երեկոյան անհրաժեշտ կլինի փակել նրան»,- գրել է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա