Logo

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 01.03.2021ՍՊՈՐՏ
Malkhas AMOYAN ARM 1 - Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 17:50

-

-

VNews.am-ը շարունակում է նոր շարքը՝ ամփոփելով նախորդ շաբաթվա թոփ իրադարձությունները:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ «Ռոման» Եվրոպա լիգայում կրկին հաղթեց «Բրագային» և 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց: Այդ փուլում «գայլերը» մրցելու են Հենրիխի նախկին ակումբի՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ: 1/8 եզրափակիչի գլխավոր իրադարձությունը դառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Միլան» դիմակայությունը:

Իտալիայի առաջնությունում «Ռոման» հանդիպեց հենց «Միլանին» և ցավալի պարտություն կրեց 1:2 հաշվով: Հանդիպման վերջին րոպեին Մխիթարյանը կարող էր հերոսանալ, սակայն նրա նկատմամբ ակնհայտ թվացող 11-մետրանոցը չնշանակվեց:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ երկու առաջատարների՝ «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի» միջև հանդիպումը, որում Վարդան Բիչախչյանի թիմը հաղթեց 1:0 հաշվով: «Ալաշկերտը» երկու անգամ մրցեց «Լոռիի» հետ և երկուսում էլ հաղթեց (1:0, 2:1): «Փյունիկը» դուրս մնաց VBET Հայաստանի գավաթից: «Ուրարտուի» դեմ պատասխան խաղում գոլեր չգրանցվեցին: Առաջինում Ալեքսանդր Գրիգորյանի թիմը հաղթել էր 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի 4 հանդիպումներ: Արտագնա հանղթանակներ տոնեցին «Բավարիան», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»:

Ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել Լիոնել Մեսին, որը նախորդ շաբաթ կայացած 2 խաղում 3 գոլ խփեց ու 1 գոլային փոխանցում կատարեց: Արգենտինացու օգնությամբ «Բարսելոնան» 2 հաղթանակ տոնեց և կրկին չեմպիոնական պայքարում է: Հատկապես տպավորիչ էր «Սևիլյայի» դեմ արտագնա հաղթանակը:

Իտալիայում հաջող է հանդես գալիս համաշխարհային ֆուտբոլի մյուս գերաստղը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին «Յուվենտուսի» կազմում նույնպես 2 խաղում 3 գոլ խփեց:

Անգլիայում չեմպիոնական հարցը հետզհետե հանվում է օրակարգից: «Մանչեսթեր Սիթին» 14-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ԱՊԼ-ում և արդեն 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին»: Սուլշերի թիմը երեկ ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ:

Շախմատի Հայաստանի առաջնությունում վստահորեն չեմպիոն դարձավ Հովհաննես Գաբուզյանը: Նա վաստակեց 8,5 միավոր: Մյուս մրցանակակիրները՝ այստեղ:

Բուլղարական Ստրանջայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը 4 մեդալ նվաճեց: Արծաթե մեդալի արժանացավ Նարեկ Մանասյանը:

Կիևում ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչումը նվաճեց Մալխաս Ամոյանը: Արծաթե մեդալ նվաճեց Կարապետ Չալյանը: Այլ մանրամասներ՝ այստեղ:

Երևանում ավարտվեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Տղամարդիկ մեդալ վիճարկեցին 5, իսկ կանայք՝ 3 մրցաձևերում:

Դահուկավազքի աշխարհի առաջնության դասակարգման փուլում Հայաստանի հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը երրորդ տեղն է գրավել և բրոնզե մեդալ է նվաճել:

NBA-ի Բոլոր աստղերի խաղից առաջ վնասվածք է ստացել Արևելքի ավագ Կևին Դյուրանը: Նա չի մասնակցելու հանդիպմանը: Դյուրանտի փոխարեն աստղերի թիմ է հրավիրվել Դոմանտաս Սաբոնիսը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա