Logo

Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է հանդես գալ ՌՊԼ-ում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.09.2021Հայկական ֆուտբոլ
Մխիթարյանը չի բացառել որ ապագայում կարող է հանդես գալ ՌՊԼ ում - Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է հանդես գալ ՌՊԼ-ում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է կարիերան Ռուսաստանում շարունակելու հնարավորության մասին հարցին:

«Այս պահին ես չեմ կարող լինել Ռուսաստանի առաջնությունում, քանի որ խաղում եմ «Ռոմայում», որտեղ ինձ լավ եմ զգում: Ժամանակը ցույց կտա՝ հետո ինչ կլինի: Երբեք մի՛ ասա՝ երբեք»,- ասել է Հենրիխը «Матч ТВ»-ի հետ զրույցում:

Հենրիխ Մխիթարյանն իր մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: Նա հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում»:

32-ամյա հայ կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 խաղի՝ դառնալով գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա