Logo

Մխիթարյանը ձայների բացարձակ գերազանցությամբ ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.02.2017ՍՊՈՐՏ
1458 - Մխիթարյանը ձայների բացարձակ գերազանցությամբ ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան պաշտոնական էջի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է «Լեսթերի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանը հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը (83%)՝ առաջ անցնելով լավագույնի կոչմանը հավակնող մյուս 2 խաղացողներից՝  Խուան Մատայից և Անտոնիո Վալենսիայից:

Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաներն» Անգլիայի գործող չեմպիոնին պարտության մատնեցին 3-0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

C37D3VdWEAAIunY (1)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա