Logo

Մխիթարյանը գոլ է խփել ընկերական խաղում (տեսանյութ)

21:45 / 07.12.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-1

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ընկերական խաղում մրցում է ավստրիական «Զալցբուրգի» հետ: 20-րդ րոպեին միլանյան գրանդի կազմում հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ եզրափակելով իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումը:

33-ամյա հայ կիսապաշտպանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Գզիրա Յունայթեդի» դեմ նախորդ ընկերական խաղում (6-1):

42-րդ րոպեին «Ինտերի» կազմում հաշիվը կրկնապատկել է իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին: Ավարտվել է հանդիպման առաջին խաղակեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա