Logo

Մխիթարյանը հայտնվել է Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական թիմում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 18.03.2016ՍՊՈՐՏ
firo120915hannoverf15 - Մխիթարյանը հայտնվել է Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական թիմում

Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, հայտնվել են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերին մասնակցած ֆուտբոլիստների խորհրդանշական թիմում։

Այդ թիմում են հայտնվել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դավիդ Բիչիկ («Սպարտա»), Կոստա Նամոինեսու («Սպարտա»), Կիրիակոս Պապադոպուլոս («Բայեր»), Ադիլ Ռամի («Սևիլիա»), Լադիսլավ Կրեյչի («Սպարտա»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա»), Խոսե Անտոնիո Ռեյես («Սևիլիա»), Ռաֆայել Սիլվա («Բրագա»), Արից Ադուրիս («Ատլետիկ»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա»)։

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ խաղում Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ, ու երկրորդ գոլի ժամանակ նրան փոխանցումը կատարեց հենց Հենրիխ Մխիթարյանը։

1458316318_b_koutino-obame

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա