Logo

Մխիթարյանը խոսել է իր մարզական կարիերայի հետագա ընթացքի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.06.2020Հայկական ֆուտբոլ
խոսել է իր մարզական կարիերայի հետագա ընթացքի մասին - Մխիթարյանը խոսել է իր մարզական կարիերայի հետագա ընթացքի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:37

-

-

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ ելույթ է ունենում Հռոմի «Ռոմայի» կազմում, խոստովանել է, որ կցանկանար իր մարզական կարիերան շարունակել Իտալիայի մայրաքաղաքային թիմում։

«Իհարկե ես կցանկանայի հաջորդ մրցաշրջանում լինել «Ռոմայի» կազմում։ Եվ ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, այլև ևս մի քանի տարի։

Ամեն դեպքում ես պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, ու ամեն ինչ չէ, որ ինձնով է պայմանավորված։ Տրանսֆերը պայմանավորված է «Արսենալով» և «Ռոմայով», եթե նրանք համաձայնության գան։

Հիմա իմ մտքում տքնաջան աշխատելն է ու սպասել, թե ինչ է լինելու։ Իհարկե, եթե ես չպիտի մնամ «Ռոմայում», ապա կվերադառնամ «Արսենալ»։ Ոչ մի խնդիր։ Ֆուտբոլային կյանքում հաճախ են փոփոխություններ լինում, ու հարկավոր է պատրաստ լինել խաղալ, ուր էլ որ լինես։ Եթե ոչ «Ռոմայում», ապա ես կվերադառնամ «Արսենալ», իսկ եթե «Ռոմայում», ապա կմնամ ու կխաղամ այստեղ»,- ասել է Մխիթարյանը Grant Wahl-ի հետ պոդկաստի ընթացքում։

Նշենք, որ «Ռոմայի» հետ Մխիթարյանի վարձակալական պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա