Logo

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 01.07.2020Հայկական ֆուտբոլ
mkhitaryani - Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:36

-

-

Նախօրեին հայտարարվեց, որ Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտ, ինչպես նաև «գայլերը» նախնական համաձայնության են ձեռք բերել ֆուտբոլիստին ևս մեկ մրցաշրջանով թիմում պահելու համար։

VNews.am-ի տեղեկություններով՝ նախատեսվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ և արդեն որպես ազատ գործակալ նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ: Վարձակալության տարբերակը հնարավոր չէր, քանի որ ՖԻՖԱ-ի կանոններով ֆուտբոլիստը իր գործող պայմանագրի վերջին տարում չի կարող վարձակալությամբ հանդես գալ այլ ակումբում:

Այս պահին անհայտ է միայն այն, թե ինչ պայմաններով է «Արսենալը» համաձայնել խզել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ, որը ավարտվելու էր 2021թ. ամռանը: Իտալական Il Tempo-ն գրում է, որ դա հաջողվել է շնորհիվ սուպերգործակալ Մինո Ռայոլայի ջանքերի, մինչդեռ Goal-ի «Արսենալի» թղթակիցը պնդում, որ «Արսենալը» նման որոշում է կայացրել՝ նրա աշխատավարձի ծանր բեռից ազատվելու համար։

Մի շարք աղբյուրներ պնդում են, որ Ջաստին Կլյուվերտի հետ փոխանակումը անգամ չի քննարկվել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա