Logo

Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչև մրցաշրջանի ավարտ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.04.2020ՍՊՈՐՏ
henrikh mkhitaryan roma 7e1iq3t56stc183cn3fyg3bu3 - Մխիթարյանը կմնա «Ռոմայում» մինչև մրցաշրջանի ավարտ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

«Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցությունները «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաջողությամբ են պսակվել։

Calciomercato-ն տեղեկացնում է, որ անգլիական ակումբները համաձայնել են իրենց ֆուտբոլիստներին՝ Հենրիխ Մխիթարյանին ու Քրիս Սմոլինգին, թույլ տալ ավարտին հասցնել մրցաշրջանը «գայլերի» հետ։ Խաղացողների վարձավճարային պայմանագրերի ժամկետը ավարտվում է հունիսի 30-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր առաջնությունները, այդ թվում Ա սերիան, դադարեցված են անորոշ ժամանակահատվածով։

Սա նշանակում է, որ եթե պայմանագրերի մեջ փոփոխություններ չմտցվեին, Մխիթարյանն ու Սմոլինգը կարող էին ստիպված լինել վերադառնալ Անգլիա նախքան մրցաշրջանի ավարտը։ Այնուամենայնիվ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նրանք կմնան «Ռոմայում» մինչև մրցաշրջանի ավարտը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա