Logo

Մխիթարյանը կրկնեց թոփ առաջնություններում իր կարիերայի ռեկորդը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.05.2021ՍՊՈՐՏ
mkhitaryan - Մխիթարյանը կրկնեց թոփ առաջնություններում իր կարիերայի ռեկորդը

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Ինտերի» դեմ Ա սերիայի 36-րդ տուրի խաղում:

Իտալիայի առաջնությունում դա 32-ամյա ֆուտբոլիստի 11-րդ գոլն էր: Նա կրկնեց թոփ առաջնություններում խփած գոլերի իր ռեկրոդը: 2015/16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հենրիխը 11 գոլ էր խփել Բունդեսլիգայում:

Բոլոր երկրների առաջնությունների հաշվարկում Մխիթարյանի անձնական ռեկորդը գրանցվել է 2012/13 մրցաշրջանում, երբ Դոնեցկի «Շախտյորի» կազմում նա 25 գոլ խփեց Ուկրաինայի առաջնությունում:

Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա