Logo

Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.09.2021Հայկական ֆուտբոլ
Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը - Մխիթարյանը կոչ է արել հարգել Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշումը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում ելույթ ունենալու որոշման մասին:

«Յուրաքանչյուրն ազատ է իր ճակատագիրը որոշելիս: Դա նրա գործն է: Նա մեծացել ու խաղացել է Ռուսաստանում, արդյունքում որոշել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Այդպես լինում է: Մենք պետք է հարգենք նրա որոշումն ու հաջողություն մաղթենք նրան:

Շատերն են քննադատում, սակայն նա մեծացել է Ռուսաստանում: Կան ֆուտբոլիստներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը, ու դա միշտ լավ է: Բայց կան նաև ֆուտբոլիստներ, որոնք չեն ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում: Ես միայն ցանկանում եմ նրանց հաջողություն մաղթել»,- ասել է Մխիթարյանը «Матч ТВ»-ի հետ հարցազրույցի ընթացքում:

Մայիսին Զախարյանը հաստատել է, որ Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու հնարավորություն ունի, սակայն ընտրել է Ռուսաստանի հավաքականը, որի կազմում 18-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 2 խաղի:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա