Logo

Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը տպավորիչ ցուցանիշ են գրանցել «Մանչեսթեր Յունայթեդում»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 24.06.2017Հայկական ֆուտբոլ
henrikh mkhitaryan paul pogba manchester united europa league final 15st8w6ylzn4t1o5uokyh17wxo - Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը տպավորիչ ցուցանիշ են գրանցել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» 2016 թվականի ամառային ձեռքբերումներ Հենրիխ Մխիթարյանին, Պոլ Պոգբային և Զլատան Իբրահիմովիչին հաջողվել է ակումի կազմում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում գոլ հեղինակել գավաթի խաղարկությունների եզրափակիչ հանդիպումներում:

Զլատան Իհրահիոմվիչը գոլ է խփել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում: Իսկ Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Կարմիր սատանաները» առաջին անգամ իրենց պատմության մեջ նվաճեցին Եվրոպա լիգայի գավաթը:

Նման ցուցանիշ «ՄՅՈւ»-ի պատմության մեջ գրանցել է 4  ֆուտբոլիստ. 1963 թվականին Դենիս Լոուն իր առաջին մրցաշրջանում գոլ է խփել Անգլիայի գավաթի եզրափակչի «Լեսթերի» դեմ խաղում, 1983 թվականին նույն առաջնության եզրափակչում փայլել է Առնլորդ Մահրենը, 2004 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն գոլ է խփել գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, 2010 թվականին Մայքլ Օուենը աչքի է ընկել Քառլինգի գավաթի եզրափակչում:

19239526 1353855244650188 1863996541 n - Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը տպավորիչ ցուցանիշ են գրանցել «Մանչեսթեր Յունայթեդում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա