Logo

MLS-ը Լուկաս Սելարայանին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում

16:51 / 04.04.2023Ֆուտբոլ
null

MLS-ի մամուլի ծառայությունն ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանին ընդգրկել է կանոնավոր առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ հաղթական խաղում (4-0) դարձել էր գոլի և տպավորիչ գոլային փոխանցման հեղինակ։ Սելարայանն մեկնարկային կազմում խաղացել էր 74 րոպե։

Ավելի վաղ Սելարայանը տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաև WhoScored վիճակագրական ռեսուրսի վարկածով։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Սելարայանը ամերիկյան ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա