Logo

ММА-ի բրազիլացի մարտիկը կալանավորվել է

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:18 / 31.05.2022Խառը մենամարտեր
Պաուլո Կոստա

ММА-ի բրազիլացի մարտիկ Պաուլո Կոստան կալանավորվել է արմունկով բուժքրոջ դեմքին հարվածելու համար՝ հայտնում է G1 պորտալը։

Նշվում է, որ մարզիկը պատվաստման հավաստագիր ստանալու նպատակով այցելել է առևտրի կենտրոն։ Պատվաստվելու վերաբերյալ բժիշկների պահանջին Կոստան պատասխանել է, որ արդեն պատվաստված է։ Ծագած վեճի ընթացքում մարզիկը հրել և հարվածել է առավել շատ համառություն դրսևորող բուժքրոջը, ինչից հետո փորձել է հեռանալ, սակայն ոստիկանները կալանավորել են նրան։

UFC Vegas 41 մրցաշարի շրջանակում անցկացրած վերջին մենամարտում Կոստան մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Մարվին Վետորիին։ Կոստան չէր տեղավորվել միջին քաշային կարգի սահմաններում և մրցակցին խնդրել էր մրցել ավելի ծանր քաշում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա