Logo

Մոդրիչ. «Ես չեմ վարվի այնպես, ինչպես Մբապեն»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:52 / 25.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

«Ես դեռ չեմ երկարաձգել պայմանագիրս «Ռեալի» հետ, բայց չեմ վարվի այնպես, ինչպես Մբապեն։ Եվ ես ակնկալում եմ, որ ակումբն էլ ինձ հետ նման կերպ չի վարվի»,- Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է Լուկան:

Հիշեցնենք՝ Մադրիդի «Ռեալը» դեռևս նախորդ ամռանն էր ցանկանում ձեռք բերել Մբապեին, սակայն ֆրանսիական ակումբը երիտասարդ գոլահարին բաց չթողեց: Ակնկալվում էր, որ Կիլիանը նոր պայմանագիր չի կնքի ՊՍԺ-ի հետ ու կտեղափոխվի մադրիդյան գրանդ: Հարձակվողը, սակայն, երեք տարվա նոր պայմանագիր կնքեց ներկայիս թիմի հետ:

36-ամյա Մոդրիչի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է հունիսին: Լուկան Լա լիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա