Logo

Մոդրիչ. «Աշխարհի լավագույն ակումբում խաղալը երազ է, ու ես չեմ ուզում արթնանալ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
20:21 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչն օգոստոսի 27-ին նշում է «Արքայական ակումբի» խաղացող լինելու տասնամյակը:

«Տասը տարի առաջ՝ այս օրը, ես պայմանագիր ստորագրեցի Մադրիդի «Ռեալի» հետ: Իմ կյանքի լավագույն որոշումներից մեկը:

Աշխարհի լավագույն ակումբում խաղալը երազ է, ու ես չեմ ուզում արթնանալ: Հալա Մադրիդ, շարժվում ենք առաջ»,- գրել է Մոդրիչն թվիթերյան միկրոբլոգում:

 


36-ամյա Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալին» միացել է 2012 թվականին՝ տեղափոխվելով Լոնդոնի «Տոտենհեմից»: «Արքայական ակումբը» տրանսֆերի համար վճարել է 35 միլիոն եվրո: Մադրիդյան գրանդի մարզաշապիկով խորվաթ կիսապաշտպանը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, որոնց թվում են Չեմպիոնների լիգայի 5, աշխարհի ակումբային առաջնության 4 գավաթները: Մոդրիչն Իսպանիայի եռակի չեմպիոն է, 4 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, 1 անգամ դարձել է Իսպանիայի գավաթի, 4 անգամ՝ Սուպերգավաթի հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա