Logo

Մոդրիչ. «Մենք բախտավո՞ր ենք. մի՛ ծիծաղեցրեք»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:06 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ՝ ասուլիսի ընթացքում, անդրադարձել է այն կարծիքին, որ «Արքայական ակումբի» բախտը շատ է բերում եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:

«Թող մտածեն այն, ինչ ուզում են, բայց դա անարդար կարծիք է, որն ուղղակի ծիծաղ է առաջացնում: Յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ցանկանում է: Մենք, ամեն դեպքում, կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա, ոչ թե նրա, ինչ ասում են:

Չեմպիոնների լիգայում անհնար է հաղթել այսքան թիմերի, դուրս գալ կիսաեզրափակիչ միայն բախտի բերումով: Որակ և հավատ. սրանք են մեզ հիանալի դարձնում»,- ասել է Լուկան նախախաղային ասուլիսին:

«Մենք վստահություն ունենք, քանի որ գիտենք, որ առաջին խաղում լավագույն ելույթը չունենալով՝ խփել ենք 3 գնդակ: Վաղը մենք ավելի լավն ենք լինելու: Ունենք որակ ու բնավորություն, ինչպես նաև՝ մեծ պատմություն: Այս ակումբը հաղթել է բազմաթիվ մեծ խաղերում ու ամենաշատն է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Մենք երբեք չենք հանձնվում»,- A Bola-ն մեջբերում է խորվաթ կիսապաշտպանի խոսքը:

«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա մայիսի 4-ին, մեկնարկը՝ 23:00-ին(ուղիղ եթեր, «Վիվառո Սպորտ»):

Գվարդիոլան՝ «Ռեալի» դեմ առաջիկա խաղի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա