Logo

Մոդրիչը՝ «Ռեալի»՝ ՉԼ-ում քամբեքների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Լուկա Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» իրագործած քամբեքների մասին:

«Շատ դժվար է բացատրել այն ամենը, ինչ տեղի է ունեցել «Սանտիագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի երեկոների ընթացքում: Իսկապես կախարդական բան է: Մենք երբեք չենք հանձնվում, պայքարում ենք մինչև վերջ, քանի որ դա է սովորեցնում այս ակումբը՝ չհանձնվել:

Դժվար է բացատրել, թե ինչպես այսքան կախարդական երեկոներ եղան, հատկապես այս տարի։ Հուսով եմ՝ միշտ այդպես կլինի»,- Մոդրիչի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «սերուցքայինները» Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ կամային հաղթանակի են հասել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ (3:1, առաջին խաղ՝ 0:1), 1/4 եզրափակիչում՝ «Չելսիի» դեմ 2-րդ խաղում՝ 0:3 հաշվի ժամանակ, 1 գոլ են խփել՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որտեղ Կարիմ Բենզեման ևս 1 գնդակ է ուղարկել «թոշակառուների» դարպասը՝ իր թիմին դուրս բերելով կիսաեզրափակիչ (2:3, առաջին խաղ՝ 3:1):

Կիսաեզրափակիչում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի 90 և 90+1-րդ րոպեներին, Ռոդրիգոյի դուբլը մրցավեճը կրկին տեղափոխել է լրացուցիչ ժամանակ, իսկ այնտեղ Բենզեմայի հերթական գոլը մադրիդցիներին պարգևել է եզրափակիչի ուղեգիր (3:1, առաջին խաղ՝ 3:4): Փլեյ-օֆֆի 3 փուլի պատասխան խաղն էլ կայացել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում, որտեղ «Ռեալը» կմրցի «Լիվերպուլի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա