Logo

ՄՕԿ-ը կրճատել է ծանրամարտի և բռնցքամարտի քաշային կարգերն Օլիմպիական խաղերում

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:06 / 05.04.2022Ծանրամարտ
Պաշտոնական
ՄՕԿ-քաշային կարգեր

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Փարիզում 2024 թվականին կայանալիք ամառային հերթական Օլիմպիական խաղերի ծանրամարտի և բռնցքամարտի մրցումների քաշային կարգերը՝ հայտնում են նշված մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները։

Ծանրամարտի մրցումներն անցկացվելու են կանանց և տղամարդկանց հնգական քաշային կարգերում։ Կանայք մրցելու են մինչև 49, 59, 71, 81 և 81 կիլոգրամից բարձր, իսկ տղամարդիկ՝ 61, 73, 89, 102 և 102 կգ-ից բարձր քաշային կարգերում։

Բռնցքամարտի օլիմպիական մրցումներում ռինգ են դուրս գալու մինչև 50, 54, 57, 60, 66 և 75 կգ քաշային մարզուհիները և 51, 57, 63,5, 71, 80, 92 և 92 կգ-ից ծանր կշռող մարզիկները։

Տոկիոյի Օլիմպիական խաղերում կանանց և տղամարդկանց ծանրամարտի մրցումներն անցկացվել են 7-ական քաշային կարգում։

Բռնցքամարտի մրցումներում կանայք մեդալներ են վիճարկել 5, տղամարդիկ՝ 8 քաշային կարգում։

2021 թվականի ՕԽ-ում ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մրցանակակիր էր դարձել մինչև 109 կգ քաշային կարգում, իսկ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) նվաճել էր բրոնզե պարգև։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա