Logo

ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
ՄՕԿ ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը - ՄՕԿ-ը քննարկել է ծանրամարտի ու բռնցքամարտի՝ Օլիմպիական ծրագրից հնարավոր հեռացման հարցը

ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Այդ մարզաձևերին սպառնում է Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից մասնավորապես պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:

Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: ՄՕԿ-ն առաջադրել է պայմաններ, որոնց կատարման դեպքում մարզաձևն իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:

Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում, փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին, զերծ մնալ խթանիչներ օգտագործելը ժխտելու սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:

Նշված մարզաձևերի՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ–ը կրկին կքննարկի 2023 թվականին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա