Logo

«Մոնա Լիզա»-ի վրա տորթով հարձակում է կատարվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:58 / 30.05.2022Արվեստանոց
Դա Վինչի-Մոնա Լիզա

Նախօրեին Լուվրում հարձակվել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա։ Անվասայլակին նստած տարեց կնոջ հագուստով անհայտ տղամարդը մոտեցել է կտավին և փորձել ճեղքել պաշտպանիչ ապակին։ Անհաջողությունից հետո, նա տորթ է նետել Դա Վինչիի լեգենդար կտավի վրա:

«Մտածե՛ք Երկիր մոլորակի մասին: Կան մարդիկ, որոնք ոչնչացնում են Երկիրը: Մտածեք դրա մասին: Արվեստագետներն ասում են ձեզ. «Մտածե՛ք Երկրի մասին»,- բղավել է չարագործը։

Թանգարանի անվտանգության աշխատակիցները բռնել են նրան: Տղամարդու ինքնությունը պարզվել է։ «Մոնա Լիզա»-ն, բարեբախտաբար, չի տուժել, քանի որ պաշտպանված է պաշտպանիչ ապակիով։

Мона Лиза

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա