Logo

Աղբյուր. Ֆրանսիական գրանդը կապ է հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:25 / 30.05.2022ՍՊՈՐՏ
Eduard Spertsyan

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում՝ հայտնում է Transfermarkt-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում են իրենց կազմում տեսնել «Մարսելն» ու «Մոնակոն»: «Մոնեգասկների» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ն Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 մլն եվրո։

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք՝ VBET ընկերությունը «Մոնակո» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա