Logo

«Մոնակոն» համաձայնեցրել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:29 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Տակումի Մինամինո

«Լիվերպուլի» ճապոնացի վինգեր Տակումի Մինամինոն կտեղափոխվի ֆրանսիական «Մոնակո»՝ հաղորդում է The Athletic-ը: VBET ընկերության պաշտոնական գործընկեր «Մոնակոն» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբին կվճարի 18 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: 

Ճապոնացի ֆուտբոլիստը 2020 թվականի հունվարին է տեղափոխվել «Լիվերպուլ»: Մինամինոյի պայմանագիրն անգլիական գրանդի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Տակումին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 55 հանդիպում և խփել 14 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա