Logo

«Մոնակոն» առաջարկ է կատարել շվեյցարացի հարձակվողի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:19 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Բրել Էմբոլո

Ֆրանսիական «Մոնակոն» առաջարկ է կատարել Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ շվեյցարացի հարձակվող Բրել Էմբոլոյի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հայտնում է RMC Sport-ը:

VBET ընկերության պաշտոնական գործընկերն Էմբոլոյի տեղափոխության համար պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել գերմանական թիմին: Ի դեպ, հենց այդքան է շվեյցարացու տրանսֆերային արժեքը:

Շվեյցարիայի հավաքականի 25-ամյա հարձակվողը 2019 թվականի հուլիսից խաղում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Էմբոլոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տորինոյից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին նույնպես կտեղափոխվի «Մոնակո»: 

«Մոնեգասկներն» այս ամռանն արդեն ձեռք են բերել «Լիվերպուլի» ճապոնացի եզրային հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերային իրավունքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա