Ֆրանսիական «Մոնակոն» և VBET ընկերությունը, որոնք համագործակցում են արդեն երկու տարի, կշարունակեն գործակցությունը մինչև 2025 թվականը՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
«Հիմնվելով 2020 թվականից սկսված արդյունավետ համագործակցության վրա՝ «Մոնակոն» ուրախ է հայտարարելու առցանց սպորտային խաղադրույքների VBET ընկերության հետ ևս երեք տարով գործակցության ժամկետը երկարաձգելու մասին»,- ասված է ակումբի տարածած մամուլի հաղորդագրությունում:
VBET-ը գործում է ավելի քան 120 երկրներում ու շարունակում է ընդլայնվել առցանց խաղադրույքների եվրոպական շուկայում: Հիմքում դնելով բարձր նշաձողի սահմանումը՝ VBET-ը մշտապես զարգացնում է իր արտադրանքը՝ խաղացողների իր շրջանակին ավելի մոտ լինելու ու նրանց սպասելիքներն արդարացնելու համար: 2022 թվականի սկզբից VBET-ը, որի դեսպաններից է ակումբի լեգենդ Յուրի Ջորկաեֆը, մշակում է նոր կայք ու հավելվածներ՝ օգտատերերի համար նորարարական փորձ ստեղծելու նպատակով: Նորարարության այս անընդհատ որոնումը նույնպես բնորոշ է «Մոնակոյին»:
«Մոնակոյի» հետ երկարաժամկետ համագործակցությամբ VBET-ը ցանկանում է հաստատել ու ամրապնդել իր դիրքը՝ խաղադրույքների շուկայում որպես համաշխարհային առաջատար և մեծացնել իր ներկայությունը խաղադրույքների ֆրանսիական շուկայում: Այս հավակնոտ նպատակները կրկին բնորոշ են «Մոնակոյին», որն առաջնության ավարտից մեկ տուր առաջ շարունակում է պայքարը՝ լավագույնների թվում լինելու համար:
Երկու կազմակերպությունների միջև գործընկերության այս ընդլայնումը հաստատում է նրանց՝ իրենց ոլորտներից դուրս ճանաչելիությունը մեծացնելու ընդհանուր ցանկությունը:
Դավիդ ՕԶԱՐԱՐԱՏ, VBET France-ի գործադիր տնօրեն.
«2019 թվականին ֆրանսիական շուկա մուտք գործելուց ի վեր՝ մենք ներդրումներ ենք կատարել որակյալ գործընկերության մեջ՝ ինչպես խթանելու մեր ապրանքանիշը, այնպես էլ ֆրանսիական ֆուտբոլը: Մենք շատ ուրախ ենք վստահությունը վերականգնած «Մոնակոյի» համար և ապագայի համար մեծ հավակնություններ ունենք, ինչպես և այս թիմը, որ շարունակում է կրկին զարմացնել ընթացիկ մրցաշրջանում: 2020 թվականից մենք հավատում ենք այս համագործակցությանը և հուսով ենք՝ դեռ երկար տարիներ կկարողանանք աջակցել «Մոնակոյին»:
Օլեգ ՊԵՏՐՈՎ, «Մոնակոյի» փոխնախագահ և գործադիր տնօրեն.
«Ուրախ ենք VBET ընկերության հետ մեր գործակցությունը երկարաժամկետ ընդլայնելու համար: Գործընկերության թարմացումն արտացոլում է լավ դինամիկան ու վստահությունը, որ կան մեր երկու կազմակերպությունների միջև: Ինչպես «Մոնակոն», այնպես էլ VBET-ը հավակնոտ ապրանքանիշ է, որն առաջնորդվում է նորարարության ուժեղ ոգով, անընդհատ զարգանում է մի շուկայում, որը շարունակում է մնալ բարձր մրցունակ: Ուստի այս համագործակցությունը տրամաբանական է, որպեսզի շարունակենք աջակցել միմյանց՝ մեր նպատակներին հասնելու համար»:
We are happy to announce that VBET and AS MONACO extended their strong and close collaboration until 2025. ✌ Looking forward to another 3 years of fruitful partnership and success. #VBET #ASMONACO #Partnership
Posted by VBET Group on Tuesday, May 17, 2022
VBET Ֆրանսիան՝ SoftConstruct խմբի ապրանքանիշը, առցանց սպորտային խաղադրույքների օպերատոր է, որը հաստատվել է Ֆրանսիայում շահումով խաղերի վերահսկողության լիազոր մարմնի (ANJ) կողմից:
Ֆրանսիական շուկայում մեկ տասնամյակ նոր օպերատորի բացակայությունից հետո VBET Ֆրանսիան մուտք գործեց ֆրանսիական շուկա 2019 թվականի հունիսին՝ ներկայացնելով սպորտային խաղադրույքների շուկայում ամենալայն առաջարկներից մեկը, որը կապված է սպորտային իրադարձությունների և խաղադրույքների կատարման տարբերակների հետ։
Կարդացեք ավելին այստեղ՝ www.vbet.fr
Օգտատերերին ավելի մոտ լինելու և նրանց ակնկալիքներն արդարացնելու համար VBET-ը մշտապես զարգանում է: 2022 թվականի սկզբից VBET-ն առաջարկում է նոր կայք և հավելվածներ՝ հագեցած օգտատերերի համար նախատեսված նորարարական լուծումներով։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո