Logo

Մբապե. «Ես «Ռեալին» չեմ ասել «ոչ», ես «այո» եմ ասել Ֆրանսիային ու ՊՍԺ-ի նոր նախագծին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:33 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիլիան Մբապեն կրկին մեկնաբանել է «Ռեալ» չկայացած տեղափոխությունը։ Վերջերս հարձակվողը ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքեց, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի ամառ։

«Ես ոչ մեկի հետ չեմ պայմանավորվել ու միշտ աշխատել եմ այդ սկզբունքով։ Մենք ուսումնասիրել ենք պայմանագրերը, որից հետո ես ընտրություն եմ կատարել։ Կարող եմ հասկանալ նրանց հիասթափությունը։

Մադրիդիստները ցանկանում էին ինձ դիմավորել որպես իրենցից մեկը։ Ես միայն երախտապարտ եմ այդ սիրո համար։ Ես «Ռեալին» չեմ ասել «ոչ», ես «այո» եմ ասել Ֆրանսիային ու ՊՍԺ-ի նոր նախագծին»,- ասուլիսի ժամանակ ասել է Մբապեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա