Logo

Ֆրանսիայի լավագույն թենիսիստը բաց կթողնի «Ուիմբլդոնը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:02 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի առաջին ռակետ Գաել Մոնֆիսը չի մասնակցի «Ուիմբլդոնին»:

«Ցանկանում եմ կարճ տեղեկություն հաղորդել վնասվածքիս վերաբերյալ: Այս շաբաթ վերսկսել եմ մարզումներս և լավ եմ զգում: Հիմա պետք աստիճանաբար ավելացնեմ ծանրաբեռնվածությունը և ավելի շատ ժամանակ անցկացնեմ կորտում:

Ֆիզիկական տեսանկյունից նույնպես ամենալավ վիճակում չեմ: Թիմիս հետ որոշել ենք, որ չեմ մասնակցելու է «Ուիմբլդոնին»: Կվերադառնամ Համբուրգի մրցաշարում»,- գրել է ֆրանսիացին Թվիթերում:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» այս տարվա խաղարկությունը կայանալու է հունիսի 27-ից հուլիսի 11-ը: Գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա