Logo

«Մոնցան» մտադիր է թիմ հրավիրել թոփ ֆուտբոլիստների

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:34 / 02.07.2022ՍՊՈՐՏ
null

«Մոնցան» ցանկանում է թիմ հրավիրել Մաուրո Իկարդիին ու Պաուլո Դիբալային։ Սիլվիո Բեռլուսկոնիի ակումբը նոր մրցաշրջանում առաջին անգամ կխաղա Ա Սերիայում։

Ակումբի ղեկավարությունը լայնածավալ տրանսֆերային արշավ է կազմակերպել. Անդրեա Ռանոկիան «Ինտերից», ինչպես նաև Ալեսիո Կարնյոն ու Անդրեա Կարբոնին «Կալյարիից» արդեն միացել են թիմին։

Ադրիանո Գալիանին արդեն կապ է հաստատել Վանդա Նարայի՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Իկարդիի կնոջ ու գործակալի հետ ֆուտբոլիստի՝ Միլանի արվարձանները ներկայացնող ակումբ տեղափոխվելու հարցով։ Գալիանին նաև կապ է հաստատել Դիբալայի գործակալի հետ։

«Մոնցային» նաև երկու պաշտպան է հետաքրքրել՝ Կան Այհանը «Սասուոլոյից» և Օսկար Մինգեսան «Բարսելոնայից»։ Կատալոնական ակումբի հետ բանակցություններ են ընթանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա