Logo

Ջա Մորանտի բուժզննման արդյունքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:31 / 11.05.2022Բասկետբոլ
Ջա Մորանտ

«Մեմֆիս Գրիզլիսի» ամերիկացի բասկետբոլիստ Ջա Մորանտը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բուժզննման արդյունքում Մորանտի մոտ ախտորոշվել է աջ ծնկի ոսկրային հյուսվածքի վնասվածք: Վերականգնման ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ, սակայն նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Մորանտը ծնկի վնասվածք էր ստացել, երբ «Գոլդեն Սթեյթի» դեմ 3-րդ խաղում փորձել էր գնդակն անցկացնել Ջորդան Պուլի ձեռքերի տակով, որից հետո մրցակիցը բռնել էր նրա ծնկից: Ավելի ուշ սոցցանցերի իր էջերում  ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին հայտնել էր, NBA-ը պատրաստվում է ուսումնասիրել այն դրվագը։

Հիշեցնենք՝ «Մեմֆիս Գրիզլիսը» NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 4 խաղից հետո 1:3 հաշվով պարտվում է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա