Logo

Աղբյուր. Մորատան կերկարաձգի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ, սակայն կխաղա «Յուվենտուսում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:36 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Ալվարո Մորատա

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ հայտնում է իտալացի հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողն ու մադրիդցիները կերկարաձգեն պայմանագիրը մինչև 2024 թվականը, սակայն իսպանացին կվերադառնա Թուրինի «Յուվենտուս», որտեղ վերջին 2 մրցաշրջանն անցկացրել է վարձավճարով:

29-ամյա ֆուտբոլիստի՝ «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվեն» չի պատրաստվում ձեռք բերել Մորատայի տրանսֆերային իրավունքը, սակայն դեմ չէ կրկին վարձակալել ֆուտբոլիստին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա