Logo

«Յուվենտուսը» հայտարարեց 3 ֆուտբոլիստի հեռանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:49 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի և իտալացի վինգեր Ֆեդերիկո Բերնարդեսկիի հեռանալու մասին:

Դիբալան 2015 թվականից էր պաշտպանում «Յուվենտուսի» գույները: Նա թուրինյան ակումբից հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով:

Դիբալայի հետ բանակցություններ է վարում «Ինտերը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պաուլոյի հետ պատրաստ է բանակցել նաև Իտալիայի չեմպիոն «Միլանը»:

Բերնարդեսկին 2017 թվականի հուլիսից էր խաղում «Յուվենտուսում»: Նա ևս թիմից հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով: 

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վերջին 2 մրցաշրջանը վարձավճարով է անցկացրել Թուրինում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին»:

Ավելի վաղ «Յուվենտուսից» հեռացել էր 37-ամյա իտալացի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին, որը տեղափոխվել է ամերիկյան «Լոս Անջելես»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա