Logo

Մորատան հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:10 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Alvaro Morata-2022

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մտադիր է շարունակել ելույթները Թուրինի «Յուվենտուսում», որի կազմում վարձավճարով անցկացրել է վերջին 2 մրցաշրջանը՝ հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Ինսայդերի տեղեկություններով՝ «Ատլետիկոյի» և «Յուվենտուսի» միջև բանակցություններն ընթացքի մեջ են։ «Ծեր սինյորան» 35 միլիոն եվրոյով Մորատայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն ունի, սակայն ակումբը չի ցանկանում հարձակվողի համար վճարել 15 միլիոնից ավելի։

Հիշեցնենք` Մորատան Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին Լոնդոնի «Չելսիից»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում Ալվարոն տեղ չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա