Logo

«Յուվենտուսը» չի գնի Մորատայի տրանսֆերային իրավունքը, «Ատլետիկոն» նույնպես հույսեր չի կապում նրա հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:35 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Յուվենտուսը»՝ հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը 29-ամյա հարձակվողին ծանուցել է, որ չի պատրաստվում «Ատլետիկոյից» գնել նրա տրանսֆերային իրավունքը։ «Յուվենտուսը»  ֆուտբոլիստին վարձակալել էր երկու տարի առաջ։

Մորատան կվերադառնա «Ատլետիկո», սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում նույնպես նա տեղ չունի։

Այս մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 35 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա