Logo

«Վիլյառեալի» առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Լիվերպուլի» դեմ խաղը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:05 / 19.04.2022ՍՊՈՐՏ
null

«Վիլյառեալի»՝ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ժերար Մորենոն շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: «Դեղին սուզանավի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ իսպանացին վնասվածք է ստացել Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ հանդիպմանը:

30-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ծնկաջլի վնասվածք: Վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ այս պահին չկան:

Հստակ է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի 33-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղը (ապրիլի 19), իսկ նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպմանը հարցականի տակ է (ապրիլի 27): 

Ընթացիկ մրցաշրջանում «Վիլյառեալի» կազմում Մորենոն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա