Logo

Մոուրինյոն թիմի վերակառուցում է ծրագրում. միայն 7 ֆուտբոլիստ է անձեռնմխելի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:06 / 30.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը թիմի վերակառուցում է ծրագրում։

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «գայլերի» 7 ֆուտբոլիստ անձեռնմխելի է։ Նրանք են՝ դարպասապահ Ռուի Պատրիսիուն, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլան ու Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը, Սերժիու Օլիվեյրան ու Լորենցո Պելեգրինին, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամը։

Մնացած ֆուտբոլիստների մասով ակումբը պատրաստ է առաջարկներ լսել։ Հաղորդվում է, որ Մոուրինյոյի նպատակը «Ռոմային» Ա Սերիայի լավագույն քառյակ հասցնելն է։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 30 տուրերից հետո «Ռոման» 6-րդ հորիզոնականում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա