Logo

Մոսկվայում կանցկացվեն հատուկ ցուցադրություններ՝ ի հիշատակ Ցոյի

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:15 / 24.05.2022Երաժիշտներ
Ցոյ-ցուցադրություններ

Մոսկվայի «Иллюзион» կինոթատրոնում մայիսի 24-ից հունիսի 4-ը կանցկացվի «Цой. Ты так любишь эти фильмы» խորագրով հատուկ ծրագիրը, որի շրջանակում կլինեն հատուկ ցուցադրություններ` ի հիշատակ Վիկտոր Ցոյի, հայտնում է ТАСС-ը։

«Մենք չէինք կարող չանդրադառնալ Ցոյի 60-ամյա հոբելյանին: Նրա մասնակցությամբ «Асса» և «Игла» ֆիլմերը միշտ սիրված են մեր հանդիսատեսի կողմից։ Ծրագրում ներառել ենք նաև Ալեքսեյ Ուչիտելի ոչ այնքան հայտնի վավերագրական ֆիլմերը, «Лето» կենսագրական ժանրի ֆանտազիան և «Цой»-ը»,- ասել են նախագծի կազմակերպիչները։

Ծրագրի շրջանակում հանդիսատեը կտեսնի նաև Ալեքսեյ Ուչիտելի «Рок»-ը (1987) և «Последний герой»-ը (1992 թ.), նրա «Цой» գեղարվեստական ​​ֆիլմը (2020), ինչպես նաև «Сестры» (2001) քրեական դրաման և «Бездельники»-ն (2011):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա