Logo

Մոուրինյոն կատակել է՝ հիշելով «Տոտենհեմից» հեռացվելը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:15 / 05.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում «Լեսթերի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կատակել է նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմից» հեռացվելու թեմայով։

«Միակ խաղը, որը ես դեռ չեմ հաղթել, հաջորդ խաղն է։ Ես միշտ ցանկանում եմ հաղթել հաջորդ խաղը։ Եթե հաջորդ խաղը կիսաեզրափակիչ է, ապա առավել ևս, քանի որ կիսաեզրափակիչում հաղթանակը քեզ եզրափակիչ փուլ դուրս գալու իրավունք է տալիս, եթե իհարկե նախքան դա քեզ չեն հեռացնում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորել է 2021 թվականին։ Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

«Տոտենհեմից» մասնագետը հեռացվել է նախորդ մրցաշրջանում՝ Անգլիայի գավաթի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ, որում լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա