Logo

Մոուրինյո. «Ես պաշտում եմ «Ինտերին», իսկ «Ինտերը»՝ ինձ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:48 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում կայացած «Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը (3-1):

«Ինտերը» մնում է «Ինտեր»։ Նրանք Ա Սերիայի լավագույն թիմն են՝ հիանալի ֆուտբոլիստներով։ Նրանց կազմում կան «գազաններ»՝ այս բառի դրական իմաստով։ Մենք պետք է իդեալական խաղայինք, բայց չկարողացանք։ Մենք լավ խաղացինք, բայց ոչ իդեալական։ 0-0 հաշվի ժամանակ Մանչինին լավ պահ ուներ, իսկ 10 վայրկյան անց մենք գոլ բաց թողեցինք կտրող փոխանցումից հետո։

Երկրորդ գոլը նույնպես գնդակը կորցնելու հետևանքով էր։ Ընդմիջումից 10-15 րոպե առաջ մենք կենտրոնացվածության խնդիր ունեինք։ Երկրորդ խաղակեսում մենք ստանդարտ դրությունից գոլ բաց թողեցինք, չնայած ֆուտբոլիստները գիտեին՝ ինչպես պաշտպանվել այդ դրվագում։ 

Չեմ կարող ասել, թե հիասթափված եմ թիմի խաղից։ Եթե մենք խաղայինք մրցաշարային աղյուսակի միջին հատվածում գտնվող թիմի դեմ, անպայման կհաղթեինք։ Ես պաշտում եմ «Ինտերին», իսկ «Ինտերը»՝ ինձ։ Հիմա ես վստահաբար կարող եմ ասել, որ «Ինտերը» չեմպիոն կդառնա, քանի որ մենք խաղացել ենք նրանց, «Միլանի» ու «Նապոլիի» հետ»,- ասել է Ռոմայի գլխավոր մարզիչը DAZN-ի եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա