Logo

Մոուրինյոն մտադիր է «Ռոմա» հրավիրել «Ռեալի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:11 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-Գարեթ Բեյլ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հռոմեական ակումբ հրավիրել Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլին, որը հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ՝ հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Մոուրինյոն 2020/2021 մրցաշրջանում Լոնդոնի «Տոտենհեմում» աշխատել է ուելսցու հետ: Պորտուգալացին Բեյլի միջոցով ցանկանում է ուժեղացնել իտալական թիմի հարձակման գիծը:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ 32-ամյա ուելսցին 10 ակումբի տրանսֆերային թիրախում է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլի գործակալն ուելսցու ծառայություններն առաջարկել է «Խետաֆեի» նախագահին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա