Logo

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել իր հայրենակցին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:56 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Գոնսալու Գեդեշ

«Ռոման» թիրախավորել է իսպանական «Վալենսիայի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Գոնսալու Գեդեշին՝ հայտնում է ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան: Գեդեշի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետն իր հայրենակցի տրանսֆերի շուրջ բանակցություններն արագացնելու համար զրույցել է հռոմեական ակումբի ղեկավարության հետ: Հաղորդվում է, որ Գեդեշը դեմ չէ «Ռոմա» տեղափոխությանը:

Պեդուլան հավելում է, որ «Վալենսիան» Գեդեշի տրանսֆերային իրավունքի համար կպահանջի 35 միլիոն եվրո: Հռոմեական թիմը կարող է գործարքում ներառել իր խաղացողներից մեկին, որպեսզի նվազեցնի տրանսֆերի արժեքը:

Գեդեշի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա