Logo

«Ես կցանկանայի մարզել քեզ նման խաղացողի». Ժոզեն արգենտինացի հարձակվողին համոզում է տեղափոխվել «Ռոմա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:36 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-Պաուլո Դիբալա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պնդում է, որ հռոմեական ակումբի ղեկավարությունը պայմանագիր կնքի Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ՝ հայտնում է Calciomercato-ն։ 

«Դու հիանալի ֆուտբոլիստ ես, և ես կցանկանայի մարզել քեզ նման խաղացողի»,- աղբյուրի հաղորդմամբ՝ պորտուգալացի մասնագետն ասել է Դիբալային: Հաղորդվում է, որ Պաուլոն տպավորված է հռոմեական թիմի ելույթներով և դիտարկում է Ժոզեի առաջարկը:

Արգենտինացի հարձակվողը հունիսին կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի «Յուվենտուսի» հետ գործող պայմանագրի ժամկետը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան պայմանագիր է համաձայնեցրել Միլանի «Ինտերի» հետ: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն Ա Սերիայում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա