Logo

«Բարի գալուստ տուն, Ժոզե». ինչպես են «Յուրահատուկին» դիմավորել «Սան Սիրոյում» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:20 / 09.02.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում Ա Սերիայի գործող չեմպիոն «Ինտերը» Միլանում 2:0 հաշվով հաղթել է «Ռոմային», որը գլխավորում է միլանյան գրանդի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Ինտերի» երկրպագուները պատշաճ ընդունելության են արժանացրել պորտուգալացի մասնագետին: Երկրպագուները «Բարի գալուստ տուն, Ժոզե» գրությամբ պաստառ են պարզել տրիբունայում խաղից առաջ:

«Ինտերի» երկրպագուներն սկսել են երգել տրիբունայում, երբ Ժոզեն տեղ է գրավել տեխնիկական գոտում՝ հաղորդում է ESPN-ը:

Հիշեցնենք՝ 2010 թվականին «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո, Ժոզեն առաջին անգամ էր պայքարում նախկին թիմի դեմ:

Հավելենք՝ պորտուգալացին միլանյան ակումբում աշխատել է 2 տարի, այդ ընթացքում հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ Ա Սերիայի չեմպիոն է հռչակվել, նվաճել մեկական Իտալիայի գավաթ և Սուպերգավաթ։ Դրանից հետո Մոուրինյոն գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա