Logo

Մոուրինյո. «Մարդիկ դեռ երկար պետք է սպասեն իմ հեռանալուն»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:44 / 19.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին և իրեն համեմատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։

«Կարծում եմ, որ Անչելոտիի դեպքում խնդիրն այն էր, որ «Էվերթոնը» մարզելով՝ չես կարող Չեմպիոնների լիգան հաղթել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա մարդիկ վստահ են, որ ես կարող եմ տիտղոսներ նվաճել նոր թիմերի հետ, բայց դրանք այն ակումբները չեն եղել, որոնցից բոլորը հաղթանակներ էին սպասում։ Սա նորմալ է, երբ ամբողջ կարիերայիդ ընթացքում միշտ հաղթում ես։

Ինձ չի անհանգստացնում, որ հիմա նախապատվությունը երիտասարդ մարզիչներին են տալիս։ Ես ու Կառլոն այնպիսի մարզիչներ ենք, որ ինքներս կորոշենք՝ երբ ավարտել կարիերան։ Վախենամ՝ մարդիկ դեռ երկար սպասեն իմ հեռանալուն»,- Մոուրինյոյի խոսքն է հաղորդում The Independent-ը։

Պորտուգալացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում ևս մտադիր է մնալ «Ռոմայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա