Logo

Մոուրինյո. «Մխիթարյանի՝ եզրափակիչին մասնակցությունը քիչ հավանական է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:47 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո- Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու շանսերը: Հենրիխը դեռևս ապաքինվում է աջ ազդրի մկանային վնասվածքից, որն ստացել էր մրցաշարի կիսաեզրափակիչում՝ «Լեսթերի» դեմ առաջին խաղում (1:1):

«Մխիթարյանին դեռ ժամանակ է հարկավոր, նա դեռ ոչ մի մարզում չի անցկացրել թիմի ընդհանուր խմբում: Ուրբաթ նա խաղալու շանս չի ունենա, իսկ չորեքշաբթի՝ չնչին»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Forzaroma.info-ն:

Հիշեցնենք՝ ուրբաթ «Ռոման» Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Տորինոյի» հետ, իսկ չորեքշաբթի՝ մայիսի 25-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը կվիճարկի նիդեռլանդական «Ֆեյենորդի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա