Logo

Մոուրինյո. «Մխիթարյանը մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:15 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Մխիթարյան-Ֆեյենորդ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ֆեյենորդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում հաստատել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է այսօրվա հանդիպմանը:

«Հենրիխն առաջին մարզումն անցկացրեց ընդհանուր խմբի հետ Տրիգորիայում: Բավական անիմաստ մարզում էր, քանի որ բաց էր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

Բայց այդ մարզումը կարևոր էր նրա համար, ես վստահում եմ Մխիթարյանի փորձին: Նա ավելի լավ գիտի իր մարմինը: Մարզման ավարտին ինձ ասաց, որ պատրաստ է»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

33-ամյա հայ կիսապաշտպանը մոտ 1 ամիս բացակայել է խաղադաշտից աջ ազդրի մկանային վնասվածքի պատճառով: Նշենք՝ «գայլերը» նախախաղային մարզումն անցկացրել են Հռոմում, իսկ Տիրանայում ընդամենը ծանոթացել են «Էյր Ալբանիայի» խոտածածկին, որտեղից VNews-ը բացառիկ տեսանյութ է ներկայացրել:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչը կկայանա այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ «Էյր Ալբանիա» մարզադաշտում: Հանդիպումը 23:00-ից կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա