Logo

Մոուրինյո. «Պահանջում ենք բացատրություն և հարգանք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:20 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո-Ֆիորենտինա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը (0:2):

«Բացատրությու՞ ն. ես բացատրություն չունեմ։ Ակնհայտ է, որ հինգշաբթի կայացած հանդիպումից հետո մենք ավելի հոգնած էինք՝ մրցակցի համեմատ, որն իր տրամադրության տակ ուներ մի ամբողջ շաբաթ՝ այս խաղին նախապատրաստվելու համար։ Բայց ես ուզում եմ պարզաբանում լսել VAR-ի պատասխանատու մրցավարից։ Հանդիպման մեկնարկում գլխավոր մրցավարը չնշանակեց 11-մետրանոց, չնայած դրվագը նրա աչքի առջև էր, իսկ հետո միջամտեց VAR-ի համար պատասխանատու մրցավարը։ Պահանջում ենք բացատրություն և հարգանք։

Այդ ամենը մի կողմ, «Ֆիորենտինան», իհարկե, ավելի ուժեղ էր: Նրանք այլ տեմպով էին խաղում, կենտրոնացած էին և, հետևաբար, արժանի էին հաղթանակի: Բայց խաղի ընթացքում շատ դրվագներ եղան, որոնց բացատրությունը չեմ կարող գտնել»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով DAZN-ին:

Հիշեցնենք՝ «Ռոմայի» կազմում խաղը բաց է թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք ունի: «Գայլերն» այս պարտությունից հետո 59 միավորով 6-րդն են, նույն արդյունքով համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերում են «Ֆիորենտինան» և «Ատալանտան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա