Logo

Մոուրինյո. «Սան Սիրոն» միշտ իմ տունը կլինի, բայց ես սիրում եմ «Ռոման»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:44 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո-Ինտեր

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի՝ «Ինտերի» դեմ (0:2) խաղը՝ խոսելով նաև միլանյան թիմի հանձնած նվերի մասին:

Խաղի մասին.

«Առաջին խաղակեսում մենք գոլ խփելու 2 հիանալի հնարավորություն ունեինք: Երկրորդ խաղակեսում յուրաքանչյուր րոպե խաղի ընթացքն ավելի ու ավելի էր մեր օգտին. մենք ունեինք գնդակի վերահսկում, լավ էինք պրեսինգ անում, լավ էինք ծածկում բացերը կիսապաշտպանությունում, իսկ խաղի վերջնամասում սկսեցինք որակով գրոհել: Մենք շատ գոլային հնարավորություններ չստեղծեցինք, բայց դա այն պատճառով է, որ ակնհայտորեն «Ինտերն» ունի հիանալի պաշտպաններ, որոնք շատ լավ են խաղում մենապայքարներում: Այնուամենայնիվ, լավ հանդիպում էր։

Երկրորդ գոլն ակնհայտորեն փոխեց խաղը, և կարծում եմ, որ փոխվեց նաև մրցավարի համար: Տակտիկապես նա շատ լավն էր. նա խաղը մի կերպ էր առաջ տանում, մինչև հաշիվը դարձավ 2:0, իսկ հետո սկսեց այլ կերպ աշխատել: Մրցավարները կարող են լավ վարվել նաև մարտավարության մեջ, և ես կարծում եմ, որ նա շատ խելացի էր այս երեկո»:

«Ինտերի» նվերի մասին.

«Կարծում եմ՝ պատրաստված էր արծաթից և բյուրեղից՝ «Սան Սիրոն» քո տունն է» մակագրությամբ։ Եվ, այո՛, այն միշտ տուն կլինի ինձ համար: Բայց ես չեմ ուզում, որ մարդիկ մոռանան, որ «Ռոման» նույնպես իմ տունն է։ Ես սիրում եմ իմ «Ռոման» և շատ տխուր եմ այս երեկո, քանի որ մենք պարտվեցինք»,- Ժոզեի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք՝ «Ռոմայի» կազմում ամենաբարձր գնահատականն ստացել է Հենրիխ Մխիթարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա